Ադրբեջանցի ծանրորդները հեռանում են Երևանից
Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, որով հայտնում են, որ իրենց ծանրորդները չեն մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ու հեռանում են Հայաստանից․
«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից հանդգնորեն այրվել է Ադրբեջանի դրոշը։
Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով։
Այս ամենը հաշվի առնելով՝ որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է հայտարարության մեջ։