Լեմպարդը խոսել է Կուլիբալիի վնասվածքի մասին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Բրայթոնի» հետ խաղից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է Կալիդու Կուլիբալիի ստացած վնասվածքի բնույթի մասին։
«Կուլիբալին հասանելի կլինի՞ «Բրայթոնի» և «Ռեալի» դեմ խաղում: Ոչ, նա բաց կթողնի այդ երկու խաղերն էլ։ Նա ազդրի վնասվածք ունի, դա շաբաթների հարց է, ոչ թե օրերի: Նա շատ ուժեղ և փորձառու խաղացող է։ Մարդիկ շատ են խոսում մեր թիմի մասին, բայց նման խիտ գրաֆիկի դեպքում, երբ մենք պետք է խաղանք երկու ճակատով, մենք պետք է փոխենք կազմը. այն թիմը, որը մենք օգտագործել ենք Չեմպիոնների լիգայում, ամեն դեպքում տարբերվելու է առաջնության կազմից: Կալիդուի վնասվածքը մեծ անհանգստություն է նրա և բոլորիս համար, բայց մենք կշարունակենք պայքարը, անկախ ամեն ինչից: Հուսով եմ, որ նա որքան հնարավոր է շուտ կապաքինվի»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Football London-ը:
Հիշեցնենք, որ Կուլիբալին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղում։
Աղբյուր ArmSport.am