ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է մշակում Օրբանի կողմնակիցների դեմ. The Guardian
ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցների նախագիծ է մշակում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքական կողմնակիցների դեմ՝ կապված «Ֆիդես» կուսակցության հետ: Սահմանափակումների ցանկում կարող են ներառվել նաև նախկին պաշտոնյաները։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը։
Նախագիծը պետք է ներկայացվի օրենսդիրներին արդեն հաջորդ ամիս, և, ամենայն հավանականությամբ, կարժանանա Կոնգրեսի լայն աջակցությանը:
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ եվրոպական երկրները տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսում Ուկրաինայի վրա, որից տուժում է եվրոպական տնտեսությունը։ «Մենք վճարում ենք ուկրաինացիների կենսաթոշակները, հաշիվները, ֆինանսավորում ենք պետական հաստատությունները, առողջապահությունը, կրթությունը»,- ասել է վարչապետը:
Հունգարիայի կառավարությունը դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն և համաձայնել է աջակցել՝ պայմանով, որ Կիևը վերականգնի հունգարական փոքրամասնության իրավունքներն Ուկրաինայի տարածքում։ Հունգարիայի նախարարների կաբինետն իր պահանջի մասին հայտարարել է դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։