Բրազիլիայի հետ հարաբերություններն առաջնահերթություն են Պեկինի համար. կայացել է Սի Ծինփին-Լուլա դա Սիլվա հանդիպումը
Բրազիլիայի հետ հարաբերությունների հաստատումը դիվանագիտական առաջնահերթություն է Չինաստանի համար: Նման հայտարարություն է արել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Չինաստանը միշտ դիտարկում և Բրազիլիայի հետ հարաբերությունների զարգացմանը մոտենում է ռազմավարական բարձրությունից, երկարաժամկետ հեռանկարով ՝ Չինաստանի և Բրազիլիայի հարաբերությունները որպես դիվանագիտական առաջնահերթություն դիտարկելով», - Սի Ծինփինի խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
ՉԺՀ-ի նախագահը նաև նշել է, որ Բրազիլիան ու Չինաստանը խոշորագույն երկրներ են՝ զարգացող տնտեսությամբ և զարգացող շուկայով, ինչպես նաև ռազմավարական գործընկերներ, որոնք ընդհանուր շահերի լայն շրջանակ ունեն։