Եվրոպա Լիգա. հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերը ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացող, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ 29-ամյա ավստրիացին դուբլ է ձեւակերպել ԵԼ-ի 1/4 եզրափակչի «Սեւիլիայի» դեմ առաջին խաղում (2:2):
Մրցանակին հավակնել են նաև Օրկուն Կեկչուն («Ֆեյենորդ»), Վիկտոր Բոնիֆասը (Յունիոն) և Ֆեդերիկո Գատին (Յուվենտուս):
Աղբյուր ArmSport.am