Չինաստանն ու Բրազիլիան առևտրի ոլորտում համաձայնագիր են ստորագրել
Չինաստանը և Բրազիլիան ապրիլի 14-ին երկկողմ համաձայնագրեր են ստորագրել առևտրի, ներդրումների, թվային տնտեսության և տեխնոլոգիական նորարարությունների ոլորտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ներկայությամբ, որը պետական այցով գտնվում է Չինաստանում:
Նշվում է, որ կողմերը նաև փաստաթղթեր են ստորագրել աղքատության դեմ պայքարի, կարանտինային հսկողության, տիեզերքի ոլորտներում երկկողմ համագործակցության մասին: