Ալեն Սիմոնյանի եղբորն ազատել են «Եվրոասֆալտ» ընկերության ղեկավարի պաշտոնից. Aravot.am
Aravot.am-ի տեղեկությունով՝ լրատվամիջոցների շարունակական ուշադրության եւ հրապարակումների պատճառով «Եվրոասֆալտ» սեփականատերերը որոշում են կայացրել աշխատանքից հեռացնել Ազգային ժողովի նախագահի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին:
Գործադիր մարմնի ղեկավար կազմը փոխվել է եւ գլխավոր տնօրեն է նշանակվել Լիլիա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել «Եվրոասֆալտ» ընկերության հետ՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար: Այս նոր պետական գնումը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ «Եվրոասֆալտ» կապվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված անձի՝ նրա կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ: Վերջինս ընկերության ղեկավարն էր: