Էրդողանը հայտարարել է, որ Սև ծովից գազի մատակարարումների մեկնարկը կտրվի ապրիլի 20-ին
Սև ծովի թուրքական հատվածի Սակարյա հանքավայրից բնական գազի մատակարարումների մեկնարկը նախատեսված է ապրիլի 20-ին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Երկրի ղեկավարն այնուհետ խոսել է փետրվարյան երկրաշարժերի գոտու վերականգնման քայլերի մասին։
Նրա խոսքով, վերականգնողական աշխատանքների ակտիվ փուլը շարունակվում է երկրի հարավի և հարավ-արևելքի տասնմեկ նահանգներում։