Թուրքիայում փլուզված 57 հազար շենքերից մոտ 41 հազարի փլատակները մաքրվել են. ՆԳ նախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մանրամասներ է ներկայացրել ավերիչ երկրաշարժից հետո տարվող աշխատանքների վերաբերյալ:
Ըստ Սոյլուի՝ առաջիկայում երկրաշարժից տուժած շրջանների, բացառությամբ Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի, փլատակների մաքրման աշխատանքներն կավարտվեն:
Թուրք նախարարի խոսքով՝ 57.029 փլուզված շենքերից 40.969-ի փլատակները մաքրվել են:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Սոյլուն տեղեկացրել է նաև, որ 431.000 ընտանիքի տեղափոխման ծախսերը հոգալու համար յուրաքանչյուրին վճարվելու է 15.000, իսկ այն ընտանիքներին, որոնց բանակարանները զգալի վնաս են կրել՝ 10.000 լիրա:
Անդադառնալով նաև վարձակալության հիմունքներով բնակարան վարձող մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տները երկրաշարժի հետևանքով, ասել է. «Վարձավճարների համար գումարները կտրվեն հաջորդ շաբաթ»:
Իսկ աղետի զոհերին վճար հատկացնել չհատկացնելու վերաբերյալ նշել է. «Վճարում սահմանված չէ, դրանք արգելափակված են»:
Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում: Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության տեղեկացմամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 50.500-ի: