Նոյերը սկսել է գնդակով մարզումները
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը սկսել է մարզվել գնդակով, հայտնում է Bild-ը։
Հրատարակության համաձայն՝ գերմանացի դարպասապահը տպավորիչ տեմպերով է առաջադիմում և աստիճանաբար վերականգնվում է։ Նա պատրաստ կլինի նոր մրցաշրջանին։
36-ամյա գերմանացի դարպասապահը դեկտեմբերի 10-ին լեռնադահուկային հանգստավայրում կոտրել է ոտքը և շարքից դուրս է մնացել մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
«Բավարիան» 27 տուրից 58 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը:
Աղբյուր ArmSport.am