Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել․ «News.am»
«News.am»-ը գրում է․
«Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում ապրիլի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը՝ Նարինե Ասատրյանին, մեղադրանք է ներկայացվել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Աբրահամյանը նշեց, որ մեղադրանքն առաջադրվել է ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Խափանման միջոցը նույնն է՝ բացակայելու արգելքը:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրևանոցը նետելով նրա ուղղությամբ։ Կինը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նիկոլ Փաշինյանն այդ վարույթով առայժմ որևէ կարգավիճակ չունի:
Նշենք, որ Նարինե Ասատրյանն Արցախից տեղահանված է։ Նա ընտանիքի հետ 2000-ականներից վերաբնակեցվել է Բերձորում։ Ընտանիքը Բերձորից չի հեռացել մինչև նախորդ տարվա օգոստոսը, երբ Բերձորը վերջնականապես հանձնվեց ադրբեջանական վերահսկողությանը։ Նարինեն այժմ 7 երեխաների և ամուսնու հետ վարձով է բնակվում Մալիշկա գյուղում»։