Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային 2 մլրդ եվրո օգնություն տրամադրել
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերին, և քննարկել են Կիևին աջակցություն տրամադրելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Gazeta կայքը՝ վկայակոչելով Շմիգալի Twitter-ի գրառումը:
«Ֆրանսիան պատրաստ է 2 մլրդ եվրո աջակցել Ուկրաինային երկարաժամկետ ծրագրի շրջանակներում»,- գրել է նա:
Ինչպես նշել է Ուկրաինայի վարչապետը, գումարի մի մասն ուղղվելու է պետության վերականգնմանը: Միևնույն ժամանակ, Շմիգալը չի հստակեցրել, թե ինչ ժամկետում Է Ֆրանսիան պատրաստվում Կիևին համապատասխան ֆինանսական աջակցություն ուղարկել: