ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Բիշքեկում
ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Սամարղանդում Համագործակցության երկրների արտործնախարարների հանդիպմանը։
«Նեղ ձևաչափով որոշում է ընդունվել Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Բիշքեկ քաղաքում», - նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։
Իսկ հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը: