Մետրոյում՝ հարբած ուղևորը սպառնացել է սպանել ամուսնական զույգին
Մոսկվայի մետրոյում հարբած տղամարդը զույգին առաջարկել է նկարվել, իսկ երբ նրանք մերժել են, նա հանել է դանակն ու սկսել սպանությամբ սպառնալ` հայտնում է ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել «Վոյկովսկայա» կայարանում, նախարարությունը չի նշել, թե կոնկրետ երբ:
«Ամուսինները պատմել են, որ հարթակի վրա իրենց է մոտեցել մի տղամարդ և խնդրել միասին լուսանկարվել։ Մերժումից հետո անծանոթը սկսել է ագրեսիվ վարքագիծ դրսևորել, դանակը հանել և սպառնալ նրանց, իսկ կարճ հետապնդումից հետո նա անմիջապես նահանջել է։ Արձագանքելով՝ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել և բերման են ենթարկել հարձակվողին, պարզվել է, որ մերձմոսկովյան շրջանի 27-ամյա բնակիչ է, ով ոչ սթափ վիճակում է եղել»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրությունում։
Բերման ենթարկվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: