Որոշումը կայացված է. Դավիթ Տոնոյանը կլինի հաջորդը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանից հետո պետք է հրավիրվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ինչպես հայտնի է, վերջինս գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:
Այս պահին, մեր տեղեկություններով, հանձնաժողովի ներսում երկու տեսակետ կա. կա՛մ պետք է իրենք թույլտվություն ստանան եւ գնան նրա մոտ, կա՛մ պետք է ընթացակարգերով դիմում գրեն եւ այնպես անեն, որ Դավիթ Տոնոյանին կարողանան բերել ՀՀ Ազգային ժողով։ Հավելենք, որ առաջիկայում այս հանդիպումների շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրվողներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է արագացնել աշխատանքները, ամփոփել դրանք եւ ներկայացնել եզրակացություն:
Այն պետք է լինի Նիկոլ Փաշինյանին պատերազմական հանցանքներից ազատելու մասին փաստաթուղթ: Ասել է թե՝ Փաշինյանն ԱԺ-ին հրահանգել է իրեն մաքրել պատերազմի եւ պարտության բոլոր մեղքերից ու մեղադրանքներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: