«Վեցյակը» և Իրանը համաձայնության են եկել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանն իր Twitter-ի իր էջում գրել է, որ «Վեցյակը» և Իրանը համաձայնության են հասել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ:
Այս տեղեկությունը հաստատել է նաև Իրանի ԱԳՆ-ն:
Այդ համաձայնությունը ենթադրում է ոչ թե պատժամիջոցների չեղյալ հայտարարում, այլ դրանց մեղմացում`ընդդեմ Իսլամական Հանրապետության: