Բավարիան որակազրկել է Մանեին՝ Լերոյ Սանեին հետ քաշքշուկ սարքելու համար
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն ժամանակավորապես հեռացվել է հիմնական թիմից Լերոյ Սանեի հետ քաշքշուկից հետո, հայտնում է Bild-ը։ Մյունխենյան թիմի պաշտոնական կայքը ևս հայտնել է, որ Մանեն չի ընդգրկվել թիմի՝ «Հոֆենհայմի» դեմ խաղի հայտացուցակում: «Բավարիան» հայտնում է, որ Մանեն նաև կտուգանվի:
Ըստ աղբյուրի՝ այսօր՝ ապրիլի 13-ին, «Բավարիայի» ղեկավարությունը զրույց է ունեցել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր ծեծկռտուք են սարքել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (0:3) ջախջախիչ պարտությունից հետո։ Մանեն ընդունել է իր մեղավորությունը և ասել, որ ըմբռնումով է կմոտենա ղեկավարության ցանկացած որոշմանը։
Հիշեցնենք, որ Մանեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո (0:3) հարվածել է իր թիմակից Լերոյ Սանեի դեմքին: Գերմանացի խաղացողը շրթունքի վնասվածք է ստացել։
Աղբյուր ArmSport.am