Ալ-Նասրը մնաց առանց գլխավոր մարզչի
«Ալ-Նասրը» հեռացրեց գլխավոր մարզչին: Ակումբի ղեկավարությունը որոշել է բաժանվել Ռուդի Գարսիայից։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան երկկողմանի համաձայնությամբ հեռացել է ակումբից։ Ակումբի բոլոր անդամները ցանկանում են շնորհակալություն հայտնել Ռուդիին և նրա անձնակազմին՝ վերջին 8 ամիսների ընթացքում իրենց նվիրված աշխատանքի համար:
Նախօրեին հաղորդվում էր, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է եղել մարզչի աշխատանքից։
Աղբյուր ArmSport.am