Չինաստանից արտահանումն աճել է, սակայն տնտեսագետները նախազգուշացնում են սպասվող թուլացման մասին
Չինաստանից արտահանումը մարտին անսպասելիորեն աճել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Մինչդեռ պաշտոնյաները ընդգծում են էլեկտրական մեքենաների պահանջարկի աճի մասին, վերլուծաբաններն ասում են, որ այդ բարելավումը մասամբ արտացոլում է անցյալ տարվա COVID-19-ի պատճառով չկատարված պատվերների կատարումներով:
Արտահանումը մարտին աճել է 14.8 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ: Թեև 5 ամիս շարունակ անկումից հետո տնտեսագետները կանխատեսել էին 7 տոկոս նվազում:
Վերլուծաբանների կարծիքով՝ այդ աճը ավելի հավանական է, որ կապված է այն արտահանողների հետ, ովքեր շտապել են կատարել պատվերները, որոնք վերջին ամիսներին կուտակվել էին համաճարակի պատճառով: Նրանք նաև նախազգուշացնում են համաշխարհային պահանջարկը մնում է զսպված:
«Արտահանման մեծ աճը դժվար թե պահպանվի՝ հաշվի առնելով թույլ համաշխարհային մակրո հեռանկարը», - ասել է Pinpoint Asset Management-ի գլխավոր տնտեսագետ Ժիվեյ Ժանը: