Երջանիկ եմ առաջին հաղթանակի համար․ Լիժեն
Չինացի գրոսմայստեր Դին Լիժենը մեկնաբանել է շախմատի համաշխարհային թագի համար պայքարի չորրորդ պարտիայում Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ տարած հաղթանակը։
«Ինձ հաջողվեց ամեն ինչ վերահսկողության տակ պահել, ուստի շատ երջանիկ եմ։ Մեզ հաջողվեց իրականացնել մեր գաղափարները։ Հանգստյան օրը իսկապես օգնեց: Վերջին երկու խաղերն ինձ համար միանշանակ լավ անցան»,–ասել է չինացի գրոսմահստերը:
Չորս տուրից հետո Նեպոմնյաշչի – Լիժեն խաղում հաշիվը հավասար է՝ 2-2։ Հինգերորդ պարտիան կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին։
Աղբյուր ArmSport.am