ԲԴԽ-ն որոշել է Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել Գագիկ Հովհաննիսյանի թեկնածությունը
Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 13-ին դռնփակ նիստում քննարկելով Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը՝ 10 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Գագիկ Հովհանիսյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից: