Վինիսիուսը խելամիտ է գործում. Անրի
«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին անվանել է աշխարհի լավագույն ձախ եզրային հարձակվողը։ Նա կարծում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտում խելամտորեն է գործում։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։
«Վինիսուսը նետում է գնդակը, նա հասկանում է, որ կպարտվի այս մենապայքարում և մտածում է. Այո, ես հիմա կկորցնեմ գնդակը, բայց հետո հետ կվերդադարձնեմ: Նա ստիպում է դիմացինին ընկնել, սայթաքել, նորից մղել գնդակը: Հետո նա կանգնեցնում է քեզ և նորից առաջ է տանում գնդակը: Նա խելամիտ է գործում»,- ասել է Անրին:
Չեմպիոնների լիգայի վերջին 20 հանդիպումներում բրազիլացին դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am