Ֆրանսիայում սկսվել է համազգային բողոքի 12-րդ ակցիան կենսաթոշակային բարեփոխման դեմ
Ֆրանսիայում այսօր սկսվել է համազգային բողոքի 12-րդ ակցիան կենսաթոշակային բարեփոխման դեմ: Վաղը Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը պետք է որոշում կայացնի օրենսդրական փոփոխությունների լեգիտիմության վերաբերյալ:
Ցուցարարները երթը սկսել են Փարիզի օպերայի հրապարակից և շարժվել դեպի Բաստիլի հրապարակ: Ակցիայի մասնակիցները շարունակել են կառավարությանը կոչ անել՝ հրաժարվելու բարեփոխումից, իսկ Սահմանադրական խորհրդին՝ ճանաչելու դրանք ոչ լեգիտիմ։
Լրատմամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել:
Բացի Փարիզից՝ բողոքի ակցիաներ են ընթանում նաև Բորդոյում, Լիոնում, Մարսելում, Մոնպելյեում, Նանտում, Ստրասբուրգում, Ռենում, Թուլուզում և այլ քաղաքներում: