Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի օրը Թուրքիայի հարավ-արեւելքում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։
«Ադըյամանի Սինջիկ շրջանում ժամը 16:26-ի սահմաններում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,-հայտնել է վարչությունը։
Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։