Լիվերպուլը Բելինգհեմին այլընտրանքային տարբերակ է գտել
«Լիվերպուլը» որոշել է իր կիսապաշտպանությունն ուժեղացնելու այլընտրանքային տարբերակները Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի՝ ակումբին մերժելուց հետո, հայտնում է Sky Germany-ն։
«Լիվերպուլը» դիտարկում է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին և «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին ձեռք բերելու հնարավորությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կարմիրները դուրս են մնացել Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի համար պայքարից։
Այս մրցաշրջանում Ռայսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Կայսեդոն 32 հանդիպումներում խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Աղբյուր ArmSport.am