ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդի հետ
Հայաստանում կայանալիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդի հետ:
Քննարկվել են ծանրամարտի՝ որպես սպորտաձևի, Հայաստանում զարգացման նոր ծրագրերը, ինչպես նաև համագործակցության նոր հեռանկարներն ու հնարավորությունները: