Սիրիան և Թունիսը հայտարարել են 10 տարվա ընթացքում առաջին անգամ դեսպաններ նշանակելու որոշման մասին
Սիրիան, ի պատասխան Դամասկոսում դեսպան նշանակելու Թունիսի որոշման, որոշել է վերաբացել իր դիվանագիտական ներկայացուցչությունն այդ երկրում և առաջիկա տարիներին դեսպան նշանակել՝ նշված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև շարունակվում են խորհրդակցությունները երկկողմ հարաբերությունները վերականգնելու համար:
Թունիսը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր մոտ 10 տարի առաջ՝ զինված հակամարտության սկսվելուց անմիջապես հետո: 2023 թ. փետրվարին Թունիսի նախագահը հայտարարել էր Դամասկոսում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը բարձրացնելու և դեսպան նշանակելու որոշման մասին: