Սպիտակուցային սալիկների օգուտներն ու վնասները. Ինչպե՞ս ճիշտ օգտագործել դրանք
Սպիտակուցային սալիկները ծառայում են որպես արագ սնունդ` մարզիկների և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել գեղեցիկ կազմվածքը: Սակայն, հակառակ անվանմանը, ոչ բոլոր սալիկներն են պարունակում սպիտակուցի բարձր կոնցենտրացիա, գրել է Aysor.am-ը։
«Ինչու՞ ուտել սպիտակուցային սալիկներ» հարցի պատասխանը կախված է սալիկների բաղադրությունից: Առանձնանում են հետևյալ տեսակները.
բարձր ածխաջրեր,
բարձր սպիտակուցներ,
հավասարակշռված (ածխաջրածին-սպիտակուց),
ցածր ածխաջրեր և ցածր կալորիականություն:
Սպիտակուցի սալիկները կարող են խթանել գիրացումը, եթե դրանք շատ ածխաջրեր ունեն: Նման սնունդը կարող է պարունակել այնքան կալորիա, որքան լիարժեք սնունդը, և նույնիսկ ավելին: Բարձր սպիտակուցային սալիկները ծառայում են որպես սնունդ մարզիկների համար, ովքեր ինտենսիվ մարզումների ցիկլի մեջ են:
Սպորտային բատոնները, որոնք պարունակում են ածխաջրեր և սպիտակուցներ օպտիմալ համամասնությամբ, կոչվում են հավասարակշռված: Իսկ ցածր ածխաջրածին ու ցածր կալորիականությունը հիմնականում օգտագործում են նիհարելիս։
Դրանք ունեն մի շարք դրական հատկություններ. Արագացնում են մկանների վերականգնումը և կարգավորում աղեստամոքսային համակարգի աշխատանքը։
Մեկ սալիկում նույնքան սպիտակուց կա, որքան լավ կաթնաշոռի կամ հավի կրծքամսի մեջ: Ինտենսիվ մարզումների ժամանակ մկանների վերականգնումը կարող է պահանջել այնքան շատ սպիտակուց, որը շատ դժվար է ստանալ միայն ստանդարտ սննդամթերքից: Այս դեպքում սալիկը կարող է փոխարինել սպիտակուցային կոկտեյլների ընդունմանը։
Շատ կարևոր է օրվա ընթացքում կալորիականության ավելցուկ պահպանելը, սակայն կյանքի դինամիկ ռիթմի դեպքում 5-6 անգամ սնունդ ընդունելը բավականին դժվար է։ Նման իրավիճակներում օգնության են հասնում բարձր կալորիականությամբ սալիկները, որոնք կարող են պարունակել օրական ընդունվող կալորիաների մինչև 25%-ը։
Ցածր կալորիականությամբ բատոնները նվազեցնում են ախորժակը և քաղցրավենիք ուտելու ցանկությունը:
Այս տեսակը կատարյալ է տղամարդկանց և կանանց համար, ովքեր փորձում են նիհարել: Ածխաջրերի և կալորիաների ցածր պարունակությամբ սալիկները չեն ազդի կազմվածքի վրա, բայց կարող են օգնել չխախտել սննդակարգը՝ հագեցնել քաղցի զգացումը և ազատվել քաղցրավենիք ուտելու ցանկությունից:
Սպիտակուցային սալիկների մասին խոսելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մյուս կողմին՝ հնարավոր վնասին ևս:
Չարաշահման դեպքում հնարավոր է վնաս հասցնել օրգանիզմին։ Սալիկներով չի կարելի փոխարինել լիարժեք սնունդը։ Հատկապես վտանգավոր են սպիտակուցներով հարուստները, քանի որ սպիտակուցներով գերհագեցվածությունը կարող է առաջացնել ալերգիա, իսկ երիկամների կամ լյարդի հիվանդությունների դեպքում՝ խնդիրներ։
Սպիտակուցի սալիկների արդյունավետությունը, օգուտներն ու վնասները հիմնականում կախված են այն հանգամանքից, թե արդյոք դրանք ճիշտ են ընտրվել։