Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ
Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում հերթական հաջողությունն են արձանագրել Արտաշատի ոստիկանները: Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի 51-ամյա մի բնակիչ տանը պահում և օգտագործում է թմրանյութ: Նրա հետ անցկացվել է զրույց: Տղամարդը հայտնել է, որ տանը պահում է կանեփից պատրաստած թմրանյութ, նաև աճեցնում է կանեփ:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: 51-ամյա տղամարդու տան զննության ընթացքում նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով տարբեր քաշերով փաթեթներ, իսկ ծաղկամանում և բակում աճող կանեփի թփերն արմատախիլ արվեցին:
Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նույն զանգվածով լցված կաթուցիչ:
Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: