Գյումրեցի 21-ամյա աղջիկը հեռախոս էր գողացել
Ապրիլի 10-ի երեկոյան ոստիկանության Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ տեղեկություն էր ստացվել։ Մտել էին Գյումրու Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարան ու հեռախոս գողացել։ Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հանցագործությունը արագ բացահայտվեց։ Իրավապահները նույն օրը Հայուհու հրապարակում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Գյումրի քաղաքի 21-ամյա մի բնակչուհու։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեց հեռախոսը։ Նա ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։