Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում կայացավ 3-րդ տուրի պարտիան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին և Չինաստանի ներկայացուցիչ Դինգ Լիժենը 3-րդ պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Լիժեն խաղում էր սև խաղաքարերով, Նեպոմնյաշչին` սպիտակ: Երեք տուրերից հետո Յան Նեպոմնյաշչին ունի 2 միավոր, իսկ Լիժենը` 1:
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիաներից: Հաղթում է այն շախմատիստն, ով հավաքում է 7,5 միավոր: Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը կանցկացվի ղազախական Աստանա քաղաքում: Մրցախաղը կկայանա ապրիլի 7-ից մայիսի 1-ը: Չեմպիոնական մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն եվրո: Այս գումարի 60 տոկոսը կհասնի հաղթողին: Աշխարհի չեմպիոն համար կմրցեն Հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշկին և մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դինգ Լիժենը: Աշխարհի գործող չեմպիոնը Մագնուս Կարլսենն է: