Փալոնը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնը երեկվա միջադեպը որակել է ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանք Հայաստանի դեմ։
Նա Twitter-ում գրել է․ «Ադրբեջանը բազմիցս ագրեսիայի չհրահրված գործողություններ է նախաձեռնել Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը և գրեթե անհնար են դարձնում խաղաղությունը։ ԱՄՆ-ն պետք է Ալիևին պատասխանատվության ենթարկի»։