Ասպրամ Կրպեյանը մանրամասներ է հայտնում Տեղ գյուղից

«Ադրբեջանական երեկվա ահաբեկչական հերթական սադրանքից հետո՝ Տեղ գյուղում այս պահին և գիշերը հարաբերական անդորր է եղել»,- Տեղ համայնքից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը, ով իր գործընկերների հետ գտնվում է Սյունիքի մարզում։
Նա տեղեկացրեց, որ իրենք շարունակում ենք համայնքային հանդիպումները, փորձում են հասկանալ մեր հայրենակիցների կարիքները։