48-ամյա կինը գույքային վնաս էր պատճառել. նա հայտնաբերվել է
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին Սասունցի Դավթի փողոցում հայտնաբերվել և բաժին է տարվել 48-ամյա Մարուսյա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: