Հոլանդը գլխավորում է ՉԼ-ի ռմբարկուների մրցավազքը
Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը բավականին արդունավետ է խաղում Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում։
22-ամյա նորվեգացին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում (3-0) գոլի հեղինակ է դարձել «Բավարիայի» դեմ խաղում:
ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 11 գոլ ունի իր հաշվին և նա առաջատարն է ռմբարկուների մրցավազքում։ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը 8 գոլով երկրորդն է, իսկ «Բենֆիկայից» Գոնսալո Ռամուշը և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն 7-ական գնդակով երրորդ տեղում են:
Ընդհանուր առմամբ, Հոլանդը Չեմպիոնների լիգայի 26 խաղում խփել է 34 գոլ և հավասարվել է Գերդ Մյուլերին, ով 35 խաղում 34 գոլ ունի։ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 183 խաղում 140 գոլով։
Աղբյուր ArmSport.am