Արթուր Հովհաննիսյանին պարտադրել էին երեկվա նիստին ներողություն խնդրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում կայացած քննարկման ժամանակ քարտուղար Արթուր Հովհաննիսյանին ասվել է, որ ԱԺ երեկվա նիստին նա հրապարակավ պետք է ներողություն խնդրեր ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ իր դրսեւորած՝ պատգամավորին ոչ հարիր վարքի, փողոցային խուլիգանի նման իրեն պահելու համար:
Բանն այն է, որ նրա հնչեցրած վիրավորանքներն ու սպառնալիքներն իսկապես մեծ աղմուկ են բարձրացրել թե’ հանրության, թե’ իրավապաշտպան տարբեր կառույցների շրջանում: ՔՊ-ականներն իրենք էլ հասկանում են, որ Արթուր Հովհաննիսյանն իսկապես չափն անցել է, ու նրա վարքագիծը մեծ հարված է հասցնում իրենց ստեղծած «ժողովրդավար» կերպարին, ուստի Արթուր Հովհաննիսյանին պարտադրել էին ԱԺ երեկվա նիստին ներողություն խնդրել իր պահվածքի համար: Վերջինս, սակայն, համառորեն դեռեւս հրաժարվում է ներողություն խնդրել: Կանի, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց նրա շուրջ օղակը սեղմվում է:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: