Կամչատկայում Շիվելուչ հրաբխի ուժգին ժայթքման հետևանքները՝ ֆոտոշարքով
Կամչատկայում ժայթքել է Շիվելուչ հրաբուխը, որի ստորոտում գտնվող գյուղերում մոխրափոշին հաստ շերտով ծածկում է փողոցներն ու տները։
Հրաբխից արտանետվող ծխի սյունի բարձրությունը 15 կմ է։ Այս քանակի մոխրի արտահոսքը ռեկորդային է 1964 թվականից ի վեր, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է rbc.ru-ն:
Ուստ-Կամչատսկի շրջանի ղեկավար Օլեգ Բոնդարենկոն մանրամասնել է, որ մոխրի շերտի բարձրությունը մոտ 8,5 սմ է:
Ուստ-Կամչատսկի շրջանի բնակիչներին խորհուրդ է տրվում դուրս չգալ տներից, ամուր փակել պատուհաններն ու դռները։ Դպրոցների և մանկապարտեզների բոլոր սաներն ուղարկվել են տուն:
Մոխրի արտանետումների պատճառով ներդրվել է ավիացիոն վտանգի կարմիր աստիճան։ Հրաբխի ժայթքման գործոնը կարող է լինել 6,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը, որը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Կամչատկայի ափերի մոտ: