Չելսին որոշում է կայացրել Ֆելիշի ապագայի վերաբերյալ
Թոդ Բոուլին և «Չելսիի» մյուս ղեկավարները որոշել են այս ամառ ձեռք բերել Ժոաու Ֆելիշի ամբողջական տրանսֆերը, հաղորդում է AS-ը:
23-ամյա հարձակվողն անգլիական ֆուտբոլում իր նորամուտից հետո ընդամենը երկու գոլ է խփել 12 խաղում, սակայն երկրպագուներն ու ակումբի ղեկավարները, ենթադրաբար, տպավորված են Ֆելիշի խաղով, ով դեռևս մնում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք խաղացողներից մեկը՝ 2019 թվականին «Բենֆիկայից» «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելուց հետո:
Սակայն, ավելի վաղ, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը նախընտրեց չներառել ամբողջական տրանսֆերի գնման տարբերակը վարձակալության պայմանագրում: Այսպիսով, այս ամառ բանակցությունները պետք է սկսվեն զրոյից, և «Ատլետիկոն» պատրաստ չէ բաժանվել ֆուտբոլիստից 80 միլիոն եվրոյից պակաս առաջարկի դեպքում:
Սա հասկանալի է, հաշվի առնելով, որ մադրիդցիները ծախսել են ահռելի՝ 129 միլիոն եվրո Ֆելիշի տրանսֆերի համար: Հաղորդվում է, որ ինքը՝ Ժոաու Ֆելիշը, ցանկանում է այս մրցաշրջանի ավարտից հետո մնալ «Չելսիում»:
Աղբյուր ArmSport.am