Կոուտինյուն կարող է վերադառնալ Ա Սերիա
«Աստոն Վիլլայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն կարող է վերադառնալ Միլանի «Ինտեր»։
30-ամյա խաղացողն այնքան էլ հաջող մրցաշրջան չի անցկացնում, իսկ նրա հնարավոր հեռանալը դիտարկվում էր դեռ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է InterLive-ը, ամռանը բրազիլացին կարող է տեղափոխվել «Ինտեր», որի գույները պաշտպանել է կարիերայի սկզբում` 2008-ից 2013 թվականներին:
Ֆիլիպե Կոուտինյուն այս մրցաշրջանում մասնակցել է «Աստոն Վիլլայի» 22 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» նախկին խաղացողի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 14 միլիոն եվրո։
Աղբյուր ArmSport.am