Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը դեպի Եվրոպա թռիչքների համար կարող է փակ մնալ մինչև 2029 թվականը
Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կարող է փակ մնալ դեպի Եվրոպա թռիչքների համար մինչև 2029 թվականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությանը (Eurocontrol):
«Մենք հնարավոր ենք համարում, որ Ուկրաինայի և Ռուսաստանի օդային տարածքը փակ կմնա մինչև 2029 թվականը», - նշված է հրապարակման մեջ:
Բացի այդ, մինչև 2029 թվականը կպահպանվեն սահմանափակումները Բելառուսի և Մոլդովայի օդային տարածքում: