Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զոհերի և վիրավորների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական կողմի հետ փոխհրաձգության հետևանքով ադրբեջանական բանակի զինծառայողների թվում կան զոհեր և վիրավորներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: