«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խցից հայտնաբերել են գոտի-դանակ
Ապրիլի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողերը իրականացրել են խուզարկություն խցերից մեկում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում ընդհանուր օգտագործման պահարանից հայտնաբերվել է գործարանային արտադրության դանակ-գոտի, որը, ըստ նշված խցում պահվող կալանավորված անձ Վ. Ս.-ի բանավոր հայտարարության, պատկանում է իրեն: