Կիրականացվեն մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ Արդարադատության ակադեմիայի գործունեության արդյունավետությունն ավելի բարձրացնելու համար
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն այցելել են Արդարադատության ակադեմիա՝ ծանոթանալու ակադեմիայի գործունեությանն ու քննարկելու առաջիկա անելիքների տեսլականը:
Գրիգոր Մինասյանը Սերգեյ Առաքելյանի հետ քննարկել է նաև Ակադեմիայի կառավարման խորհրդի գործունեության մանրամասները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ակադեմիայի գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք բխում են 2022-2026 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրից:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նախարարին է ներկայացրել ակադեմիայի կողմից իրականացվող առկա և հեռավար ուսուցման գործընթացի մանրամասները, ուսուցման ծրագրերը, դատավորի թեկնածուների հավակնորդների, դատախազների և քննիչների թեկնածուների մասնագիտական պատրաստմանը, ինչպես նաև գործող դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Նախարարը շրջել է Ակադեմիայում, ծանոթացել շենքային պայմաններին, եղել է լսարաններում, որտեղ այդ պահին ընթանում էին ունկնդիրների ուսումնական գործընթացը, այցելել է նաև գրադարան, մարզադահլիճ և հյուրանոց: