Հունգարիայի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա՝ նավթի և գազի շուրջ բանակցություններ վարելու
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Սիյարտոն սոցիալական ցանցերում ասել է, որ Մոսկվայում մտադիր է քննարկել «Թուրքական հոսք» գազատարի անվտանգությունը, որով Հունգարիան գազ է ստանում Ռուսաստանից, «Դրուժբա» նավթատարով ռուսական նավթի տարանցիկ մատակարարումները Հունգարիա, ինչպես նաև պատժամիջոցների կանխումը, որոնք կարող են Եվրամիության կողմից սահմանվել Ռուսաստանի միջուկային արդյունաբերության նկատմամբ։