Ադրբեջանից գազի մատակարարումների 45%-ը բաժին է ընկնում Եվրոպային, 41%-ը՝ Թուրքիային. Շահբազով
Ադրբեջանը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ավելացրել է գազի արտահանումը 11,2 %-ով՝ հասցնելով 6,5 մլրդ խ.մ-ի: Այս մասին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Նա տեղեկացրել է, որ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա կազմել է 2,9 մլրդ խ.մ կամ Ադրբեջանից մատակարարումների 45%-ը։ Ներկայումս Եվրոպայում ադրբեջանական գազի գնորդներն են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան:
Թուրքիա գազի մատակարարումները կազմել են 2,7 մլրդ խ.մ (ընդհանուր արտահանման 41%-ը), Վրաստան՝ 0,9 մլրդ խ.մ (ընդհանուր արտահանման 14%-ը):