Ես Չելսիի երկրպագուն եմ․ Անչելոտի
Ապրիլի 12-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալվի «Չելսիին»։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բացառել է լոնդոնյան ակումբ վերադառնալու հնարավորությունը: Ապրիլի 2-ին «Չելսին» հեռացրեց Գրեհեմ Փոթերին գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ Ֆրենկ Լեմպարդը ստանձնեց այդ պաշտոնը մինչև մրցաշրջանի ավարտը։
«Չելսիում» աշխատելու տարիներից ֆանտաստիկ հիշողություններ ունեմ։ Ես այս ակումբի երկրպագուն եմ։
Կվերադառնամ այնտեղ։ Ո՛չ, կարծում եմ՝ Լեմպարդը ճիշտ մարդ է, և նա հիանալի կկատարի իր աշխատանքը»,- ասել է Անչելոտին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Աղբյուր ArmSport.am