Մեկ օրում արձանագրվել է 10 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բավցահայտվել է անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, խարդախության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, ընտանեկան բռնության և սեռավարակով վարակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: