Արցախում հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցը նշանակվել է ԱՀ պետական խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան՝ ազատվելով պետական խորհրդականի պաշտոնից։
Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։