Բայդենը հայտարարել է, որ պլանավորում է վերընտրվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պլանավորում է մասնակցել 2024 թ.-ի նախագահական ընտրություններին, սակայն դեռ պատրաստ չէ պաշտոնապես առաջադրել իր թեկնածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բայդենը հայտնել է NBC News հեռուստաընկերության «Today» շոուի հաղորդավար Ալ Ռոքերին:
«Ես պլանավորում եմ առաջադրվել, Ալ, բայց մենք դեռ պատրաստ չենք այդ մասին հայտարարել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Փորձելով հասնել Բայդենի կողմից 2024 թ.-ի պլանների հստակեցման՝ լրագրողը նրան հարցրել է, թե Զատկի քանի արարողություն է նա դեռ նախատեսում անցկացնել:
«Ես պլանավորում եմ առնվազն երեք-չորս... Գուցե` հինգ: Գուցե` վեց, Աստված գիտի», - պատասխանել է Բայդենը:
Ամենամյա արարողությունը, որին մասնակցելու են բազմաթիվ երեխաներ, տեղի է ունենալու երկուշաբթի օրը, Սպիտակ տանը։