ԱՄՆ-ն կանցկացնի ռազմավարական միջուկային ուժերի վարժանքներ
ԱՄՆ Զինված ուժերի Ռազմավարական հրամանատարության (Stratcom) ամենամյա զորավարժությունները, որոնք նվիրված են միջուկային ուժերի պատրաստության ստուգմանը, կսկսվեն այս շաբաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Stratcom-ը 2023 թվականի ապրիլի 11-ին կսկսի միջուկային ուժերի կառավարման և վերահսկման Global Thunder ամենամյա զորավարժությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նման զորավարժություններն անցկացվում են ամեն տարի և պատասխան չեն որևէ պետության գործողություններին: Զորավարժությունների գլխավոր նպատակն է գնահատել միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացումը և ռազմավարական զսպման հնարավորությունները:
Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները, այդ թվում ՝ Մեծ Բրիտանիան: